Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2012

Սմբուկ (բադրիջան) баклажан, Solanum melongena L.

Սմբուկ (բադրիջան) баклажан, Solanum melongena L.

Գաղտնիք չէ, որ առողջ և գեղեցիկ լինելու համար պետք է հնարավորինս շատ բանջարեղեն օգտագործել. բժիշկները խորհուրդ են տալիս տարվա ընթացքում 50 կգ-ից ոչ պակաս կաղամբ, 30 կգ պոմիդոր, 13 կգ վարունգ, 20-30 կգ ձմերուկ, 3 կգ պղպեղ և 10-ական կգ գազար, բողկ, սոխ և սխտոր ուտել: Նրանք նաև պնդում են, որ սննդակարգի մեջ բանջարեղենի ներառումը նպաստում է օրգանիզմի նյութափոխանակության կարգավորմանը, բանջարեղենում` մասնավորապես պղպեղում, սմբուկում պարունակվող մեծ քանակությամբ հակաօքսիդանտները նվազեցնում են օրգանիզմի վրա ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը:

 

Բանջարեղենի մեջ պարունակվող ամենատարբեր միկրոտարրերը, վիտամիններն ու բջջանքը չափազանց կարևոր են օրգանիզմի բնականոն գործունեության համար, սակայն բանջարեղենի` չափից ավելի օգտագործելու դեպքում կարող է վնասվել օրգանիզմը` ստամոքսի գերծանրաբեռնման և չմշակված սննդի դժվար յուրացման պատճառով:

 

Մորմազգիների ընտանիքին պատկանող, մանու-շակագույն, 50-1000 գրամ քաշով, խոշոր պտուղներով միամյա բանջարեղեն է: 

 

Թեև սմբուկի հայրենիքը Հնդկաստանի արևադարձային շրջանն է, այն որպես բանջարանոցային մշակաբույս լայնորեն մշակվում է երկրագնդի հարավային շրջաններում, այդ թվում` նաև Հայաստանում: 

 

Խոնավասեր և ջերմասեր այս բանջարեղենը վայրի աճում է Հարավարևելյան Ասիայում: Անտիկ շրջանում հույները համարում էին, որ սմբուկի պարբերական կիրառումը բերում է խելագարության և այդ պատճառով այն կոչում էին «կատաղության խնձոր»: Իտալերենով «մելոնցենէ» տարբերակը հենց այդ նշանակությամբ էլ թարգմանվում է: Մինչդեռ միջնադարյան Եվրոպայում սմբուկն օգտագործվում էր զուտ որպես դեկորատիվ բույս և կրում էր սանսկրիտական vatin ganah անվանումը: Հետագայում այս անվանումից ծագեցին պարսկերեն Badinjan և արաբերեն al-badhinjan անվանումները: Սմբուկի մշակմամբ զբաղվող Հարավային Ամերիկայի հնդկացիներն այն անվանում էին «բադիջան»: Ակնհայտ է այս տարբերակի և մեր կողմից կիրառվող բադրջան խոսակցական ձևի նմանությունը:

 

Ենթադրվում է, որ սմբուկը Հայաստան է բերվել արաբական երկրներից, որտեղ օգտագործում էին որպես տարբեր ճաշատեսակների ու աղցանների լցոն, չիր և մուրաբա էին պատրաստում:

 

Սմբուկի պտուղները չափազանց օգտակար են, քանի որ պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ կենսաբանորեն ակտիվ նյութեր` ջուր, սախարոզա, ֆրուկտոզա, դաբաղային նյութեր, պեկտինային նյութեր, ճարպեր, սպիտակուցներ, կարոտին, ֆենոլազա ֆերմենտ, ամինաթթուներ, ասկորբինաթթու, վիտամիններ և բազմաթիվ միկրոտարրեր` կալիում, կալցիում, մագնեզիում, ծծումբ, ֆոսֆոր, երկաթ, մանգան, պղինձ, ցինկ և այլն: Պտուղներում կան նաև մելոնգեն (սոլանին) ալկալոիդային գլիկոզիդ, որը դրանց հաղորդում է բնորոշ դառնություն: 

 

Սմբուկի որակյալ պտուղներն ունենում են ցցված պտղաոտիկ, կանոնավոր ձգված տեսք, առանց վնասվածքների փայլուն մակերես, մուգ մանուշակագույն կեղև և առանց սերմերի հյութալի պտղամիս: Նման պտուղներն առավել հարուստ են կալիումով և հակաօքսիդանտներով, որոնցով պայմանավորված է պտուղների մուգ գույնը: Մինչդեռ նույնը չի կարելի ասել շագանակագույն կամ սև հետքերով ու թորշնած պտուղների մասին, որոնցից պետք է առհասարակ խուսափել: 

 

Խորհուրդ Է տրվում սմբուկը օգտագործել աթերոսկլերոզի կանխարգելման նպատակով, քանի որ փոքր չափաբաժինով մելոնգենը նպաստում է արյան մեջ խոլեստերինի նվազեցմանը: Միաժամանակ նրանք, ովքեր հետևում են իրենց կազմվածքին, ևս կարող են համարձակորեն ճաշակել այս բանջարեղենը, քանի որ 100 գրամում պարունակվում է ընդամենը 25 կկալ: 

 

Ստամոքսաղիքային հիվանդությունների և փորկապությունների ժամանակ խորհուրդ է տրվում սմբուկը օգտագործել եփած վիճակում, որի բջջանքը խթանում է աղիքների գործունեությունը, կանխում նեխման երևույթների զարգացումը:

 

Կալիումի աղերը (պտուղի 100 գրամում` 226 մգ) դրականորեն են ազդում սրտի գործունեության վրա, նպաստում օրգանիզմից հեղուկների հեռացմանը, ջրաաղային փոխանակության կանոնավորմանը, որոնցով պայմանավորված է սմբուկի դիետիկ բարձր արժեքը: Սմբուկը չափազանց արդյունավետ է պոդագրայի և օրգանիզմի հանքային փոխանակության խանգարմամբ պայմանավորված մի շարք հիվանդությունների` արթրիթների, սպոնդիլոարթրիտի, միզաքարային և լեղաքարային հիվանդությունների համալիր բուժման գործում:

 

Ժողովրդական բժշկության մեջ հիմնականում կիրառվում է սմբուկի եփած կեղևը, որն օգտագործվում է լնդաբորբերի և ատամնացավի ժամանակ: Պարզապես առաջարկվում է լնդի վրա դնել եփած սմբուկի կեղևը: 

 

Հիշեցում. պետք է մեկընդմիշտ խուսափել սմբուկի գերհասունացած պտուղների օգտագործումից, քանի որ նրանցում չափազանց մեծ է մելոնգենի (սոլանին M) քանակը, որով հնարավոր թունավորման դեպքում կարող են առաջանալ սրտխառնոց, փսխում, աղիքային կոլիկ, գիտակցության մթագնում, ցնցումներ, ցիանոզ: Նման դեպքում առաջին բուժօգնության նպատակով թունավորվածին կարելի է տալ կաթ, հում ձվի սպիտակուց: 

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական նոր կենտրոն Գյումրիում
Բժշկական նոր կենտրոն Գյումրիում

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...

Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է
Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է

Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...

Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում
Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

«Երեք թեթեվ քայլ» վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...

Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է
Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է

Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Պայքար հեպատիտի դեմ.Պեգասիսը` C հեպատիտի բուժման ոսկե ստանդարտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

Դեղերի անվտանգություն

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:

Ու. Ուիթերինգ

Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի

Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Շարակցական հյուսվածքի դիսպլազիան ընտանեկան բժշկի պրակտիկայում

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...

Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է
Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է

«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը

Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Պերինդոպրիլը` հիպերտոնիկ եվ սրտանոթային հիվանդությունների կարգավորման միջոց

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...

Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց
Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց

Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...

Ինձ համարում եմ առողջ մարդ
Ինձ համարում եմ առողջ մարդ

Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ

Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում: 

- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Թքագեղձեր

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիա

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Ապրենք առանց մակաբույծների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ